«Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» կյանքը խլած «Կոկո»-ն

«Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել տարիներ առաջ ինքնաձիգով «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» կյանքը խլած «Կոկո»-ն

Իրադարձային Ipress 2024-10-01 20:07:00 744
koko_z56iD.jpg

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:

Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: 

Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2021 թվականի մայիսի 14-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել էին «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիան:

Քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկու

Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնել ու վնասազերծել էին նրանց, ովքեր տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը