Արագածավանի համայնքապետարանը՝ թուրքերի կողմից 8 հայի գերեվարման մասին

Արագածավանի համայնքապետարանը՝ թուրքերի կողմից 8 հայի գերեվարման մասին

Իրադարձային Ipress 2022-07-21 23:54:00 2235
turkia-aragacavan_19Hsp.jpg

Արագածավան գյուղում, որը հայ–թուրքական սահմանին է, որեւէ թուրք չի մտել եւ գերի չի վերցրել հովիվներին եւ առգրավել նրանց անասուններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի համայնքապետարանի աշխատակից Մանուկ Խոյեցյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե երեք զինված թուրքեր մտել են գյուղ, գերի վերցրել ութ հովիվների եւ նրանց անասուններին, ապա որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում բաց են թողել անասուններին, հետո հովիվներին։

«Սահմանի ներսում, այսպես ասած՝ չեզոք գոտում, կան գյուղատնտեսական հողեր, որոնք գյուղացիները մշակում են։ Մեր գյուղացիներից մեկը պատահաբար կպել է փշալարին, ազդանշան է միացել, որպեսզի ստուգեն, թե ինչու է ազդանշանը միացել, համայնք մտնող դարպասները փակել են ռուսական եւ հայկական զորքերը։ Էստեղից էլ մյուս գյուղացիական տնտեսությունների մեջ պանիկա է ընկել, թե թուրքեր են անցել, կպել են փշալարերին, գյուղ են մտել»,– ասաց Մանուկ Խոյեցյանը։

Դարպասները բացվել են, երբ պարզել են, որ գյուղացիներից մեկն է կպել փշալարերին։ Արագածավանի համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ գյուղացին խոստովանել է, որ ինքն է կպել փշալարին։

«Դարպասները 6–ին պետք է բացվեին, որ մարդիկ վերադառնային իրենց տները, կամ հոտը, նախիրը դուրս հանեին սահմանի միջից, բայց մոտ 45 րոպե ավել են մնացել։ Այդ ընթացքում էլ սկսել են պանիկայի մեջ ընկել»,– նշեց Արագածավանի համայնքապետարանի աշխատակից Մանուկ Խոյեցյանը։

Նա հավելեց, որ գյուղում այս պահին հանդարտ է, ոստիկաններ չկան։

Արագածոտնի մարզպետարանից եւս հերքել են հովիվների գերի ընկնելու մասին լուրերը։

«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որեւէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը