Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին. մահացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին

Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին. մահացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին

Իրադարձային Ipress 2024-10-12 22:30:00 1740
img6184_j_AXw.jpeg

Արդեն հայտնել էինք, որ գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել։ Նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր։

Մահացած տղան «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանն է։ Նա Շիրակի մարզի Ամասիա համայնքից է։

Լուռ են բոլորը, Նարեկի մահվան լուրը բոլորին է շոկի մեջ գցել։ Մեծից փոքր արտասվում են, ամեն մեկն իր հուշերն ունի 12-ի «Ա»-ի Նարեկի մասին։

«Բարի, ընկերասեր, խելացի ու նվիրված լույս Նարեկ»,- այսպես է մահացած ֆուտբոլիստին նկարագրում նրա դասղեկը` Վարդուհի Ապինյանը։

«Նարեկը 8-րդ դասարանից է եկել մեր վարժարան, շատ շնորհալի ու շնորհքով տղա էր։ Երբեք առիթ չէր տալիս, որ իր վրա բարկանայիր... հավաք էր, մարզիկին վայել կեցվածքով։ Էնքան էր շտապում վերջին զանգի հետ կապված, ասում էր՝ բա ո՞նց պիտի նկարվենք, ե՞րբ պիտի նկարվենք, երբ պիտի սկսենք։ Ասում էի՝ Նարեկ ջան, հլը սպասիր, մենք այս տարի ուրիշ ձևով ենք անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նաիրա Չախոյանը։

Տնօրենն ասում է՝ կյանքով լցված տղա էր Նարեկը։

«Մի օր Նարեկի մայրը դասղեկին զանգել և ասել էր. «Ընկեր Ապինյան, ո՞նց անենք, որ Նարեկը սպորտով էլ չզբաղվի։ Ես սրտանց ուզում եմ, որ Նարեկս ինչ-որ լավ տեղ ընդունվի, որովհետև շատ խելացի ու ընդունակ տղա է»,- հիշում է տնօրենը։

16-ամյա տղան բոլոր առարկաներն է լավ սովորել, բայց ֆուտբոլը մի քիչ ավելի շատ է սիրել։

«Ես միշտ դեմ էի իր ֆուտբոլին, ինքը գուցե դրա համար նաև նեղվում էր, որովհետև շատ էր սիրում։

Միշտ ասում էի` Նարեկ, դե հերիք է, թո՛ղ էդ ֆուտբոլը, դու խելացի տղա ես, լավ տեղ ընդունվիր, խելք ու միտքդ տվել ես ֆուտբոլին։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ սիրում, որ երեխեքը սպորտն ու կրթությունը խառնում են իրար, միշտ ասում եմ՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Պետք չի էդ միքս վիճակը»,- անկեղծանում է Նաիրա Չախոյանը։

Տնօրենն ասում է` այդպես էլ չեն հասկացել, թե Նարեկը որ բուհում կշարունակի ուսումը, բայց հստակ էր, որ Նարեկը բնագիտամաթեմատիկական հոսքով էր գնալու։

Oragir.News-ի տեղեկություններով` Նարեկ Գրիգորյանը իրենից մեծ և փոքր քույրեր ունի։ Ընտանիքն Ամասիայից Գյումրի է տեղափոխվել տարիներ առաջ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը