Առնվազն 3 կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել. Նոր տեսանյութեր է հավաքագրվել

Առնվազն 3 կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել. Նոր տեսանյութեր է հավաքագրվել

Իրավունք Ipress 2022-09-24 15:11:00 161049
zzinvoi-di_HNrds.jpg

Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մասին ՄԻՊ-ը նոր տեսանյութեր է հավաքագրել եւ այս պահին դրանց վերլուծությունն է իրականացնում: Այս մասին այսօր հայտարարվել է «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած՝ «Պատերազմական հանցագործություն. խոշտանգում, սպանություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ:

ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը տեղեկացրել է՝ շուտով կհրապարակեն նաև երկրորդ զեկույցը:

Նա նշել է, որ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է:

Ամփոփելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վնասները՝ նա նշել է. «Ունենք 7600 տարհանված անձ՝ 1500 երեխաներ, հարյուրին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, ունեցել ենք երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չեն կարողացել տարածքը լքել և մնացել են պատերազմական գործողությունների տարածքներում: Ունենք ենթակառուցվածքների վնասներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, սրճարաններ, առողջարաններ, էլեկտրացանցի, ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասում»:

Խոսելով սեպտեմբերի 13-ից իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական դաժանությունների մասին՝ Լաուրա Գասպարյանն ասել է. «Նույն դաժանությունն է և ավելին: Ծայրահեղ դաժան պատկերներ ենք ստանում, միակ տարբերանշող փաստն է այն, որ այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել: Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել: Քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական ենք համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ: Երեքից մեկը եղել է քաղաքացիական անձ: Տվյալները ճշտվում են»:

ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը հավելել է՝ 24-ժամյա ռեժիմով հավաքագրում են բոլոր տեսանյութերն ու ձայնագրությունները, ապա ադրբեջանագետները դրանք վերծանում են եւ դրվագ առ դրվագ դիտարկում երեւույթները:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը