Աշխարհի ամենահարուստ ու հայտնի հայ ընտանիքները. լուսանկարներ

Աշխարհի ամենահարուստ ու հայտնի հայ ընտանիքները. լուսանկարներ

Life Ipress 2020-08-17 20:50:00 2037
vqq_eZ3yr.jpg

Ահա թե որոնք են աշխարհի ամենահարուստ հայ ընտանիքները :

Քարդաշյաններ

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՄՆ-ի և միգուցե ողջ աշխարհի ամենահայտնի հայ ընտանիքը Քարդաշյաններինն է : Ընտանիքի գլուխը եղել է լոսանջելեսյան փաստաբան և բիզնեսմեն Ռոբերտ Քարդաշյանը, ով Արևմտյան Հայաստանի գաղթածների սերնդից է եղել :

Առավել հայտնի է Քիմ Քարդաշյանը՝ ֆոտոմոդել, դերասանուհի, միլիարդատեր, արդեն իրավաբան : Քիմը մշտապես հիշում է իր արմատների, Հայաստանի մասին, լինում հայրենիքում, օգնում հայրենակիցներին :

Մյուս հայտնի Քարդաշյանները Քիմի քույրերն են՝ մոդել և հաղորդավարուհի Քլոին և հաղորդավարուհի ու դերասանուհի Քորթնին :

Հովնանյաններ

Բնութագրությունը հասանալի չէ

Հովնանյանները ևս ամերիկահայ ամենահարուստ ընտանիքներից են : Իրաքի Քիրքուկ քաղաքի չորս հարազատ եղբայրներ Ժիրայրը, Գևորգը, Հրայրն ու Վահագնը զրոյից սկսել են կառուցել իրենց բիզնեսը դեռ 1950-ական թվականներին : Ներկայումս Հովնանյաններին են պատկանում աշխարհի տարբեր մասերում գտնվող բազմաթիվ էլիտար անշարժ գույքեր : Միայն ԱՄՆ-ում նրանք կառուցել են մի քանի հարյուր հազար շքեղ տուն :

Կարապետյաններ

Բնութագրությունը հասանալի չէ

Ռուսաստանում ներկայումս ամենահարուստ հայ ընտանիքը Կարապետյաններինն է : Ընտանիքի գլուխ, Foorbes-ի ցանկում ներառված միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է, ով շինարարությամբ է զբաղվում ՌԴ տարածքում : Բարեգործը մշտապես օգնություն է տրամադրում իր հայրենիքին :

Սամվելի երեխաներն են Տաթևիկը, Սարգիսն ու Կարենը : Նրանք ևս տաղանդավոր բիզնեսմեններ են, որոնք պատրաստ են շարունակելու հոր գործը :

Իզմիրլյաններ

Բնութագրությունը հասանալի չէ

Եվրոպայում ամենահարուստ հայերը Իզմիրլյաններն են, որոնք բնակվում են Շվեյցարիայում : Բիզնեսներ ունեն Լոնդոնում և Ճապոնիայում :

Ընտանիքի գլուխը Տիգրան Իզմիրլյանն է, ով Օսմանյան կայսրության հայերի սերնդից է և ով ի սկզբանե զբաղվել է աֆրիկյան գետնանուշի մեծածախ վաճառքով : Իսկ այժմ նրա որդին՝ Սարգիսը, աշխարհի տարբեր մասերում գտնվող մի շարք հինգաստղանի հյուրանոցների սեփականտեր է :

Իզմիրլյանները ևս մշտապես օգնում են հայկական սփյուռքին և Հայաստանին՝ վերականգնելով հայ քրիստոնեական վանքերը, հիմնելով հայկական դպրոցներ :

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը