Այրվածքներ ստացած Հռիփսիմեն մանրամասներ է պատմում «Սուրմալու»-ի պայթյունից

Այրվածքներ ստացած Հռիփսիմեն մանրամասներ է պատմում «Սուրմալու»-ի պայթյունից

Իրադարձային Ipress 2022-08-19 00:17:00 68097
surmalu-2_bhOyM.jpg

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի ուժեղ պայթյունից վիրավորում է ստացել 28-ամյա Հռիփսիմե Երեմյանը, որն իր մայրիկի հետ գնացել էր եղբոր երեխային նվերներ գնելու համար։

NEWS.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհից ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել։

«Ցավեր շատ ունեմ, երկու ոտքերս այրվել են, սալջարդ ունեմ, ավելի խորը վնասվել է ձախ ոտքս։ Այս ընթացքում նորմալ չեմ կարողանում քայլել։ Հիմա բուժումս տանն եմ շարունակում, ընթացքում գնում եմ հիվանդանոց՝ վիրակապությունների։ Բժիշկներն ասում են՝ երկար բուժում պետք է ստանամ»,- ասաց Հռիփսիմե Երեմյանը։

Մասնագիտությամբ բուժքույրը պատմեց, որ արդեն գնումները կատարել էին, պատրաստվում էին վճարել ու դուրս գալ, սակայն եռահարկ շենքը պայթեց։ Ուժեղ պայթյունի պահին Հռիփսիմեն ու իր մայրը շինության առաջին հարկում են եղել.

«Ընկանք քարերի արանքը, մեզ խանութի տերն օգնեց, որ դուրս գանք։ Մայրիկս էլ է վիրավորում ստացել, բայց թեթեւ քերծվածքներ են։ Որ մնացել էինք քարերի արանքում, վերեւից կրակ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա։ Խանութի տերը քարերը հետ հրեց, լույս ընկավ, ու իրար օգնելով՝ դուրս եկանք։ Որոշ աշխատանք տեղում արել եմ. հղի կին կար, իրեն խնդրում էի, որ շնչեր։ Լույսը որ երեւաց, կարողացել եմ հրել իրենց, վերջում ես եմ ինձ գցել քարերի վրա»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը