Այսօր ևս մեկ կնոջ դի է հայտնաբերվել Երևանուոմ․ Նոր առեղծված․ Լուսանկարներ դեպքից

Այսօր ևս մեկ կնոջ դի է հայտնաբերվել Երևանուոմ․ Նոր առեղծված․ Լուսանկարներ դեպքից

Իրադարձային Ipress 2022-08-13 00:51:00 7569
knoj-di-1_lkSXI.jpg

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Գոռ Մանուկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ  Լևոն Թորոսյանի գլխավորությամբ: 

Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝  55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: 

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը