Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

Իրադարձային Ipress 2024-09-05 11:20:00 1683
rusastan-ein-meknum_Xi3g5.jpg

«Մեքենայով մեկնում էին Ռուսաստան։ Ամսի 19-ին եկել էին Հայաստան հանգստանալու, իրենց հարազատներին տեսնելու։ Վերադառնալու ճանապարհին է դեպքը եղել։ Մեր մեքենան իր ճանապարհով գնալիս է եղել, եկել, հետևից են հարվածել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վթարի զոհ դարձած ընտանիքի ազգականներից մեկը։

Ազգականը նաև հայտնեց, որ այս պահին ընտանիքի մյուս 3 անդամների վիճակը բավարար է։

«Հոր, մոր և 4 տարեկան աղջկա առողջական վիճակի դրական փոփոխություն կա։ Վթարից հետո երեքն էլ կոմայի մեջ են եղել, սակայն հիմա, փառք Աստծո՝ դրական փոփոխություն է նկատվում։

Հուղարկավորությունը վաղն է լինելու, Գորիս քաղաքում։ Հուղարկավորությունը մեկ օր հետաձգվել է, որ հայրը գոնե կարողանա մասնակցել արարողությանը»,- հայտնեց ազգականը։

Ավելի վաղ Oragir.News-ը պարզել էր, որ վրաերթի ենթարկված ընտանիքի անդամները հաշվառված են Գորիս քաղաքում, սակայն բնակվում են Ռուսաստանի դաշնությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաները տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել