Այսօր տեղի է ունեցել թունավորումից մահացած 4-ամյա աղջկա հուղարկավորությունը

Այսօր տեղի է ունեցել թունավորումից մահացած 4-ամյա աղջկա հուղարկավորությունը

Իրադարձային Ipress 2024-07-08 22:00:00 1908
4-amya-axjiky-mahacel-e_OsAAX.jpg

Հուլիսի 5-ին «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի ԲԿ տեղափոխված ընտանիքը Սյունիքի մարզի Շինուհայր գյուղից է. այսօր գյուղում տեղի ունեցավ ընտանիքի 4-ամյա դստեր հուղարկավորությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաել է Տաթև համայնքի վարչական ղեկավար Սամվել Լալայանը: «Գյուղի ժողովուրդ են, գյուղատնտեսությամբ զբաղվող, իրենց համար խելոք ապրող ընտանիք են»,- ասաց նա:

Գորիսի մարզպետարանից NEWS.am-ին հայտնել են, որ երեխաներից մեկը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր, նրա վիճակը գնահատվում է ծանր, մյուս երեք երեխաները շարունակում են մնալ Գորիսի ԲԿ-ում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ընտանիքի հայրն ու մայրն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք: 

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: Ընտանիքի անդամներից մեկը՝ 4-ամյա աղջիկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը