Ալավերդիում աղետ է․ Դեբետ գետը դուրս է եկել հունից՝ ավերածություններ կատարելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալավերդիում աղետ է․ Դեբետ գետը դուրս է եկել հունից՝ ավերածություններ կատարելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2024-05-26 10:06:00 4713
debet_0ZDOq.jpg

Ալավերդիում աղետ է։ Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան:

Այս մասին գրել է բնակիչներից Հրաչյա Պապինյանը` կից հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ։ Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը և, հավանաբար, երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր:

Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանիքներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է։ Մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ:

Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը:

Ըստ մեր տեղեկության` գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը