«Ադրբեջանցիները կանանց են գերեվարել, սարսափելի հետք են թողել այն տեղերում, ուր մուտք են գործել». Հունան Թադևոսյան

«Ադրբեջանցիները կանանց են գերեվարել, սարսափելի հետք են թողել այն տեղերում, ուր մուտք են գործել». Հունան Թադևոսյան

Իրադարձային Ipress 2023-10-08 19:27:00 1635
img8579_FS-8q.jpeg

Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը «ԼաՄեդիա»-ին տված հարցազրույցում սարսափելի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական դաժանությունների մասին. «Այսօր Ադրբեջանը հումանիստ է խաղում աշխարհի աչքի առաջ և աշխարհի համաձայնությամբ էլ տեղի ունեցավ Արցախում այդ էթնիկ զտումը` բոլոր շերտերով: Այնինչ պատերազմի առաջին` օրը սեպտեմբերի 19-ի կեսօրին, միանգամից թիրախավորվեցին բնակելի շենքեր, ունեցանք վիրավորներ:

Դրանից հետո ամբողջ օրվա ընթացքում միայն լուրեր էինք ստանում տարբեր բնակավայրերից, որ ադրբեջանական զինուժը մտել է գյուղեր ու արդեն սրախողխող է անում երեխաներին: Օրինակ, Ասկերանի Սառնաղբյուր գյուղում նրանք մտնում էին և երեխաներին էին միանգամից սպանում` դանակահարում կամ կրակում: Ի՞նչ են արել այդ անմեղ երեխաները: Ասկերանի Ներքին Սզնեքում, երբ որ ադրբեջանական կողմը մտել է գյուղ, մարդիկ անտառներով են փախել:

Ճանապարհին ադրբեջանական կողմը կրակել է մեր բնակիչների հետևից, հետո մի կնոջ մերկացրել են, սկսել ծաղրել ընտանիքի աչքի առաջ, նկարել, հետո բաց են թողել, ամուսինն էլ վիրավորվել է: Նման դեպքեր շատ կան, սա դասական ցեղասպանություն է: Որտեղ մտել են, թողել են իրենց հետքը` բռնաբարություններ, խոշտանգումներ:

Սա սարսափելի բան է, որն անպատասխան է մնալու, ինչպես անպատասխան մնաց 1915-ի Ցեղասպանությունը, Մարաղայի ջարդը, Բաքուն, Սումգայիթը, Թալիշի դեպքը 2016 թվականի, երբ տարեց ամուսինների ականջները կտրել ու սրախողխող էին արել:

Այսօր հնարավոր չէ նման պետության հետ, որն աշխարհի աչքի առաջ հումանիստ է խաղում, բացարձակապես հնարավոր չէ նրանց հետ ապրելը: Կեղծ մարդասիրությամբ փորձում են մեզ սիրաշահել, որպեսզի ինտեգրում լինի:

Բայց հնարավոր չի այդ պետության հետ ապրել, որովհետև պատմությունը մեզ ցույց է տվել, որ իսկապես, ամենաուղիղ իմաստով հնավարոր չէ ադրբեջանցիների հետ ինտեգրվել ու համատեղ ապրել»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել