Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում

Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում

Իրադարձային Ipress 2024-07-15 23:33:00 1203
adrbejanakan-hamaranishov-meqena_gPqQo.jpg

MediaHub-ի հետևորդներից մեկը տեսանյութ է նկարահանել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում է, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։

«Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, բայց Բագրատաշենում ասացին, որ վերջին շրջանում հաճախ են երևում»,- նշեց մեր զրուցակիցը։

Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով։

«Կանգնեցրել են անտառային հատվածում, տրանսպորտային միջոցի համարանիշները փոխարինել ռուսականով, իսկ «կուզովի» վրա գրված մեծ համարները ծածկել պլաստմասսե իրով, առաջ եկել դեպի Իջևան»,- հավելեց նա։ 

Նշենք, որ ադրբեջանական համարանիշով մեքենան Հայաստանի տարածք էր մտել ուրբաթ՝ հուլիսի 12-ին։

Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը