Աբովյան համայնքի շահառուներին տրամադրվեցին դրամաշնորհներ` սեփական բիզնեսը ստեղծելու համար. ՖՈՏՈ

Աբովյան համայնքի շահառուներին տրամադրվեցին դրամաշնորհներ` սեփական բիզնեսը ստեղծելու համար. ՖՈՏՈ

Տնտեսական Ipress 2022-07-28 23:34:00 399
abovyan_FkhXC.jpg

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով) իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։

Այսօր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ազդարարեց Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին ենթադրամաշնորհների տրամադրման մեկնարկը: Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։

Ենթադրամաշնորհների պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի, Միասնական սոցիալական ծառայության, սոցիալական աշխատողների ասոցիացիայի, գործընկերներ տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնց ողջունեց Ավոբյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։

Нет описания.

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը իր բացման խոսքում նշեց, - «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, ահավոր պատերազմ և այդուհանդերձ մեկտեղելով ուժերը մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրը՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, սեփական ուժերով ստեղծելու եկամտի աղբյուրներ»։

Կարևորելով քաղաքացիների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը՝ միջոցառմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնավորապես նշեց,- «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել նրանց, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կկարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը»։

«Այս ծրագիրը եզակի ուղղվածություն ունի աջակցության սոցիալական ասպեկտի վրա: Մասնավորապես, 300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիքներ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»,-իր ողջույնի խոսքում նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։ «Այսօր ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի հաջողությամբ է իրականացվում այս ծրագիրը: Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով զարգացնել տնտեսական և տարածաշրջանային զարգացումը Հայաստանում,-շեշտեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Մասանորի Ֆուկուշիման։ «Այս Ծրագիրը այն հիանալի օրինակներից է, թե ինչպես կարող են տարբեր գործողություններ նպաստել Հայաստանում խոցելի բնակչության բարեկեցության բարձրացմանն ու կենսապայմանների բարելավմանը»:

Միջոցառման ընթացքում ծրագրի բիզնես ձեռներուցության խթանող բաղադրիչի համակարգող Կարո Գևորգյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում իրականացված շահառուների հետ աշխատանքները, շահառուների ընտրության գործընթացը, ծրագրերի բնույթը, որից հետո դրամաշնորհառուների հետ կնքվեցին սեփական բիզնեսը ստեղծելու համար դրամաշնորհների պայմանագրեր՝ շուրջ 1,6 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Միջոցառման ավարտին շահառուները կիսվեցին իրենց տպավորություններով, ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը և շնորհակալություն հայտնեցին ծրագրին մասնակցելու և վերջապես սեփական բիզնես ունենալու համար:

Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Աղքատության հաղթահարման հիմնական գործիքակազմը՝ շահառուների տնեսական ակտիվացումն է, նրանց համար ինքնաբավ սոցիալ-տնտեսական միջավայրի ձևավորումը, աշխատանքով և ինքնազբաղվածության հնարավորություններով ապահովելն է։

Нет описания.

 Ծրագրի շրջանակներում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռվա մարզերի ավելի քան 600 նպաստառու ընտանիքների համար կազմակերպվել են բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացներ, որոնցից շուրջ 300 կարժանանա բիզնես ենթադրամաշնորհների։ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն (հիմնադրվել է 2004թ.) ավելի քան 1000 սոցիալական աշխատողներ միավորող մասնագիտական կառույց է: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը, սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նպաստելը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն