«Եթե թղթերը չստորագրես՝ տղայիդ կնստացնեմ». անմարդկային վերաբերմունք տարեց ամուսինների նկատմամբ

«Եթե թղթերը չստորագրես՝ տղայիդ կնստացնեմ». անմարդկային վերաբերմունք տարեց ամուսինների նկատմամբ

Իրադարձային Ipress 2020-08-14 19:21:00 3432
bim_4Ug4c.jpg

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղարշապատ քաղաքի Չարենցի 17 շենքի 16 բնակարնում 42 տարի բնակվող 73-ամյա Գարուշ Իսաջանյանն ու նրա կինը՝ 68-ամյա Էդիտա Իսաջանյանը, չգիտես ում անխիղճ ու դաժան վերաբերմունքի հետևանքով, այսօր հայտնվեցին փողոցում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարևանները ասում էին. «Ինչ լավ իրավիճակ է փոխվել:

Եթե նախկինում նման բան անեին, կասեինք՝ դրանք հոգի ու արյուն չունեն, բայց հիմա թավշյա հեղափոխությունից հետո տարեց ամուսինները, ովքեր իրավական թեմաներից կիլոմետրերով հեռու են, ինչու չէ, նաև կաղում են, հայտնվեցին փողոցում: Տարեց ամուսինները ունեն առողջական լուրջ խնդիրներ ու չկա երաշխիք , որ բաց երկնքի տակ հայտնվելով էդ մարդիկ չեն մահանա:

Հարկադիր կատարողները էնպես են այսօր գրոհել էս մարդկանց տան մեջ, ոնց-որ թե թուրքի պոստն էին ազատագրել: Ով է տեսել մարդուն իր վերջին կացարանից՝ բառիս բուն իմաստով, վերցնեն ողջ գույքով շպրտեն դուրս: Բա հետո էլ ասում եք՝ հեղափոխությունից հետո նման բաներ տեղի չեն ունենա: Միհատ գոնե հետաքննություն իրականացրեք ու պարզեք, թե ում շան գլուխն է թաղված էս ամեն ինչի հետևում»:

Հոկտեմբերի 13-ին դատարանում նիստ է նշանակված, որտեղ դատարանը պետք է որոշում կայացնի, թե ոնց է եղել որ առանց տանտերերի գիտության աճուրդ են արել ու մի քանի միլիոնների արժողության տունը գռոշներով վաճառել են: «Ուզում ենք՝ գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը հետևողական լինեն ու նախաքննություն իրականացնեն և վստահ ենք, որ շատ կեղտ դուրս կգա ջրի երես»,- նշում էին շենքի բակում հավաքված հարևանները:

Տիկին Է. Իսաջանյան էլ ասում էր, որ հարկադիր կատարողներից մայոր Գեղամը, ով այս պահին էլ գտնվում է իրենց տանը, իրեն սպառնացել է, թե՝ եթե իր հետ բերած թղթերի տակ չստորագրեմ, ապա՝ «տղայիդ գլխին կսարքեմ, կտանեմ ու կնստացնեմ»: Իմ ճշտող հարցին հարկադիր կատարման այդ մայորին, որ Է. Իսաջանյանը ձեզ մեղադրում է նման արարք կատարելու մեջ, նա հրաժարվեց պատասխանել, ասելով, թե՝ դիմեք մեր լրատվականին: Այս պահին հարկադիր կատարողները «աշխատասեր մրջյունի» նման տան ողջ գույքը տեղափոխում են:

Նրանց անգամ չի հուզում այն հանգամանքը, որ տարեց ամուսինները, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն, տառապում են մի քանի հիվանդություններով, հայտնվելու են փողոցում: Այսօր 2 անգամ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը՝ հավատարիմ Հիպոկտրատին տված իր երդմանը, այցելեց նշված բնակարան և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեց կնոջը և այդ ամենին ականատես էին հարկադիր կատարողները, սակայն նրանք ասես քար անտարբերությամբ վերաբերվեին այդ ամենին:

«Եթե գլխավոր դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը ուսումնասիրեն այս խնդիրը, վստահ ենք՝ շատ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն»,- պնդում էին տանտերերն ու նրանց բարեկամները: Բնակարան էին այցելել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր վերահսկում էին իրավիճակը: 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն