Հակառակորդի կրակոցների հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի պաշտոնական կայքը` անդրադառնալով այսօրվա դեպքին։
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Թաթոսյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հակառակորդի կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։