Զինծառայող է վթարի ենթարկվել. Մանրամասներ

Զինծառայող է վթարի ենթարկվել. Մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-05-29 01:12:00 1749
zinvor_kAiF0.png

iPress.am- Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Լուսակերտ գյուղի վարչական տարածքում՝ Լուսակերտի զորամասի հարևանութամբ, բախվել են նույն գյուղի բնակիչ, 40-ամյա  Գարիկ Խաչատրյանի վարած  Toyota Land Cruiser  մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ալիկ Դադիկյյանի վարած  Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Toyota Land Cruiser-ը  կողաշրջվել է:  Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ե նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը