SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:
Նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:
Աղբյուրի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ: