ՀՐԱՏԱՊ. Զինծառայող է անհետացել

ՀՐԱՏԱՊ. Զինծառայող է անհետացել

Բանակ Ipress 2022-02-06 22:25:00 906
zinvor_4fF3v.png

Երկրորդ զինծառայողն է անհետացել դիրքերից՝ անհասկանալի պայմաններում: Yerevan.Today-ի նկարահանող խումբը եղել է Վայոց ձորի Գլաձոր համայնքում, որտեղ բնակվում է անհետացած պայմանագրային զինծառայող, 33-ամյա Վահե Մանուկյանի ընտանիքը՝ չքավորության պայմաններում:

Վահե Մանուկյանին որոնում են 2021թ նոյեմբերի 12-ից, կնոջ հետ հեռախոսով խոսելու պահին է զինծառայողն անհետացել պոստից․ ենթադրաբար՝ նրան առևանգել ու գերեվարել է թշնամին, բայց հատկանշական է, որ նրա անհետացման դեպքով տասն օր անց հարուցված քրգործի հիմք է համարվում ինքնակամ պոստը լքելը: Որտեղի՞ց  ռազմական ոստիկանությանն այդպիսի տվյալներ, ի՞նչ հիմքով են ՌՈ աշխատակիցները ընտանիքին լուրն հայտնելիս պնդել, որ Վահեն փախել է դիրքից՝ շարքային դասալիքի պես, այն դեպքում, երբ որևէ մեկը, փաստորեն, նրա՝ դիրքը լքելուն ականատես չի եղել, և չկան փաստեր ու դրա մասին վկայող ցուցմունքներ (ըստ ընտանիքի անդամների):

Ավելին, Վահեի անհետանալու հանգամանքները խիստ կասկածելի են դառնում հատկապես վերջինիս ծառայության ընթացքում ստացած ՊՆ բնութագրերի ու ծառայությունը երկարաձգելու համար վերջնիս դիմումի ֆոնին: Բանն այ է, որ Վահեն անհետացել է դիքերից իր զորացրվելուց մի քանի օր առաջ, ու արդեն հերթական դիմումն էր գրել ՊՆ-ին, որպեսզի նորից պայմանագիր կնքեն ու երկարաձգեն իր ծառայության ժամկետները, իսկ դա նշանակում է, որ առնվազն կարելի է բացառել ինքնակամ պոստը լքելու՝ դասալքության վարկածը։ Մինչդեռ հենց այս հիմքով է քրգործը հարուցվել: Ընդգծենք, որ գործով միակ մեղադրյալը հենց ինքը՝ Վահե Մանուկյանն է ՝ տուժող ճանաչվելու փոխարեն, չկա կասկածյալ։ Սա նշանակում է, որ գործով ի սկզբանե կարող է ուղղորդված քննություն տարվել:

Հիշեցնենք, նախորդ տարի մայիսի 16-ից, խաղաղության պայմաններում առաջինը անհետացած զինծառայող Նարեկ Մկրտչյանի քրգործի հիմքն էլ նույնն է՝ ինքնակամ դիրքը լքել: Ուշագրավ է, որ շուրջ մեկ տարի տարվող քննության ընթացքում այնդպես էլ Նարեկի գործով չեն ներգրավվել կասկածյալներ ու այլ մեղադրյալներ, միայն անհետացած զինծառոյողին է մեղադրանք առաջադրվել: Նարեկ Մկրտչյանը 19 տարեկան է, Նոյեմբերյանից, անհետացել է Գեղարքունիքի դիքերից՝ թշնամու զորքի՝ հայկական տարածք ներխուժման օրերին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը