Զելենսկին մերկացնում է բոլորին. Հայաստանն ու Արցախը զգացել են առաջինը

Զելենսկին մերկացնում է բոլորին. Հայաստանն ու Արցախը զգացել են առաջինը

ROOT Ipress 2022-03-23 17:33:00 1833
zelenski_815W8.jpg

1in.am- Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ չեն գործում, այլ միայն խոսում են: Ըստ նրա, այդ կառույցների աշխատանքի պարագայում Ուկրաինայի շուրջ իրավիճակը այլ կլիներ: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այդ կառույցներին պետք է «անկեղծության պատվաստում»:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին «մերկացնում» է միջազգային կառույցներին, ընդհանրապես միջազգային հարաբերությունների և անվտանգության կառուցակարգը: Սա ՌԴ հետ բանակցության մեջ գտնվող Զելենսկու համար դիվանագիտական տակտիկա՞ է, այսպես ասած խաբուսիկ հնարք, թե՞ Զելենսկին այդ կերպ փորձում է Ուկրաինայի հանրությանը հասցնել միտքը, որ Կիևը մնացել է մենակ և արյունահեղությունը կանգնեցնելու համար պետք է հնարավորինս շուտ պայմանավորվել Ռուսաստանի հետ:

: Թե՞ Զելենսկին ստանձնել է մեկ այլ «գործառույթ», գուցե նույնիսկ ակամա՝ «պրակտիկ» օրինակով ի ցույց դնել համաշխարհային կառուցակարգերի անկենսունակությունը և այդպիսով արդեն ամբողջ միջազգային հասարակությունների համար ակնառու դարձնել դրանց փոփոխությունների, մի մասի կազմալուծման, մի մասի վերափոխման, վերադասավորության, վերակազմավորման անհրաժեշտությունը, լեգիտիմացնել այդ քայլերը, որոնք հետո արդեն կանեն ավելի խոշոր խաղացողները ԱՄՆ գլխավորությամբ: Այդ հարցերին պատասխանելը բավականին բարդ է, քանի որ մեզանից որևէ մեկը հասկանալիորեն չի տիրապետում տեղի ունեցողի ամբողջ բովանդակությանը:

Մնում է եզրահանգել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կամա, թե ակամա մերկացնում է միջազգային հարաբերությունները, իսկ թե ինչի կամ ու՞մ համար, դա կերևա ժամանակի ընթացքում, երբ կդադարի պատերազմն ու ավելի շոշափելի վեկտոր ու դրսևորում կստանան քաղաքական-դիվանագիտական գործընթացները: Միևնույն ժամանակ, այն, ինչ ասում է կամ մերկացնում Զելենսկին, թերևս վաղուց իր մաշկի վրա զգացել է հայկական հանրությունը՝ Արցախում ու Հայաստանում: Ընդ որում, զգում է առ այսօր, և այսօր հատկապես, երբ Ադրբեջանը ի հեճուկս մարդասիրական, քաղաքակրթական բոլոր կարմիր գծերի և իրավա-քաղաքական նորմերի, զրկել է Արցախի ավելի քան 100 հազար բնակչությանը գազամատակարարումից: Դա տեղի է ունենում միջազգային ատյանների լռության պայմաններում:

Մենք հեռու ենք այն մտքից, որ պետք է չաշխատել և սպասել արձագանքի: Ամբողջ հարցն այն է սակայն, որ միամտություն է կարծել, թե ամեն ինչ կախված է միայն Հայաստանի աշխատանքից, հաշվի առնելով այն, որ այդ աշխատանքի հնարավորությունը սահմանափակ է մի շարք օբյեկտիվ պատճառներով և պետք չէ հասնել ինքնախարազանման կամ ինքնանվաստացման միջոցով արդարացնել միջազգային անգործությունը: Անկասկած է, որ միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատում  և այն կարիք ունի հիմնարար փոփոխությունների: Միևնույն ժամանակ սակայն, մենք պետք է չունենանք հույս, թե այդ փոփոխությունները տեղի են ունենալու շուտով, հետևաբար Հայաստանի գործողությունները պետք է կառուցվեն հաշվի առնելով հենց այն, ինչն այսօր արդեն մերկացնում է Զելենսկին:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13560

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 423

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»