«Ընտանիքս արդեն համակերպվել է, որ այսպիսին եմ». տիկտոկեր King Ruzie. ՖՈՏՈ

«Ընտանիքս արդեն համակերպվել է, որ այսպիսին եմ». տիկտոկեր King Ruzie. ՖՈՏՈ

Life Ipress 2021-05-26 20:53:00 4449
yho_BTYsr.jpg

iPress.am- Հայկական TikTok-ի «ռեք»-ում հաճախ կարելի է հանդիպել կարմրահեր ու բազում դաջվածքներով մի հայուհու, որը հակասական մեկնաբանությունների է արժանանում TikTok-ի հայ օգտատերերի կողմից:

Ոմանք ողջունում են King Ruzie-ի (Ռուզաննա Բարսեղյան) համարձակ կերպարն ու սեփական նախասիրություններին խիզախորեն հետեւելու կարողությունը, ոմանք էլ՝ քննադատում հենց նույն սկզբունքների համար:

Ռուզաննան 23 տարեկան է, ունի 32 դաջվածք ու 42 հազար հետեւորդ TikTok-ում: NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրում տիկտոկերը խոսել է իր ոճի, իր հասցեին հնչող կտրուկ մեկնաբանությունների, իր մասին տարածված բամբասանքների, ընտանիքի արձագանքի ու իր նպատակների մասին:

Ռուզաննաինչո՞ւ King Ruzie, այլ ոչօրինակQueen:

Սկզբում ներկայանում էի Ruzie Dolla Sign` իմ սիրած հիփ-հոփ արտիստի անունով, բայց երբ TikTok-ում հայտնիություն ձեռք բերեցի, դարձա King Ruzie, քանի որ բնավորությամբ շատ իշխող եմ, ես ինձ առաջնորդ եմ համարում: Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ ոչ Queen (թագուհի), այլ՝ King (թագավոր), պատասխանում եմ՝ որովհետեւ Queen-ից առավել եմ:

Երբվանի՞ց ես TikTok-ումինչո՞ւ որոշեցիր ունենալ էջ:

TikTok-իս էջն արդեն մեկ ու կես տարի է, ինչ ունեմ: Սա իմ երրորդ էջն է, թե չէ՝ ավելի շատ հետեւորդներ կունենայի: Նախորդ երկու էջերս TikTok-ն է ջնջել:

Ո՞ր տեսանյութից հետո հասկացարոր լսարանդ մեծանում է:

Էջս ակտիվացավ, երբ ընկերուհիներիցս մեկի հետ (որի հետ այլեւս շփում չունեմ) որոշեցինք տեսանյութեր ներկայացնել՝ հիմնականում «քյառթու» բնույթի երգերի ներքո:

Երբվանի՞ց ես սկսել արտաքին փոփոխություններդ (դաջվածքներ, փիրսինգ եւ այլն):

Արտաքին փոփոխություններս սկսել եմ 20 տարեկանից: Փոքր ժամանակ հետաքրքրված չէի, բայց այդ տարիքում ինձ սկսեց դուր գալ դաջվածքներ ունենալու միտքը: Այդ շրջանում ապրում էի Անգլիայում, ու շատերն ասում էին՝ գնացել եմ այնտեղ, դրա համար եմ փոխել ոճս, բայց այդպես չէ: Եթե անգամ Հայաստանում լինեի, էլի կփոխեի ոճս, քանի որ ինձ շատ հոգեհարազատ է այս կերպարը:

Ո՞րն ես համարում քո ամենահամարձակ ոճային փոփոխությունը:

Կարծում եմ՝ իմ ամենահամարձակ ոճափոխությունը սկսվեց այն օրից, երբ ես մազերս կարմիր ներկեցի, դրան հաջորդեցին վառ դիմահարդարումը, փիրսինգները, դաջվածքները… Ինչ վերաբերում է բաց հագնվելուս՝ դա ոճափոխության արդյունք չէ, ես միշտ եմ այդպես հագնվել:

Կա՞ մի դաջվածքորից դժգոհ ես ու փոշմանել ես այն անելու համար:

Երբ մարմնիս դաջեցի «ցուլը», այն շատ սեւ էր, ու մարդիկ ասում էին՝ սատանայի նշան է, դրանից մի պահ նեղվում էի, բայց հետո հասկացա, որ այդպես չէ, ու ինչ էլ անես, մի բան ասելու են, որից կարող ես բարդութավորվել: Պետք է կամքի ուժ ունենաս, որ չփոշմանես քո արածների համար:

Ի՞նչ բնույթի մեկնաբանություններն են քեզ ամենից շատ տխրեցնում:

Ամենատխրեցնողն այն մեկնաբանություններն են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այո, իմ տեսանյութերը, հնարավոր է, համարձակ են, որովհետեւ ես դրանք առաջնահերթ ինձ համար եմ նկարահանում, ոչ թե՝ դիտումների կամ like-երի: Բայց հաճախ աբսուրդի հասնող մեկնաբանություններ են գրում, օրինակ՝ «Ոնց որ տղա լինես» եւ այլն:

Ո՞ր մեկնաբանությունն է քեզ ուրախացրել:

Ուրախացնում է, երբ գրում են, որ իմ տեսանյութերը մոտիվացնում են, որ սովորում են լինել համարձակ եւ այլն:

Իսկ ինչպիսի՞ մեկնաբանություններն են բարկացնում:

Այն մեկնաբանությունները, որոնց մեջ կա հայհոյանք: Կարելի է մտքերն ավելի նորմալ ձեւով արտահայտել:

Քո մասին լսած ամենազավեշտալի բամբասանքը:

Կոնկրետ մեկը չէ՝ տարբեր բամբասանքներ են ինձ հասնում, բայց ամենից տհաճն այն փաստն է, որ ոչ թե ինձ անձամբ են դա ասում, այլ՝ մեկնաբանություններում, կամ՝ այլ անձի միջոցով:

Ի՞նչ հարաբերությունների մեջ եք տիկտոկեր Դանիելի (Daniel.Raven) հետ (Ռուզին ու Դանիելը հաճախ են համատեղ տեսանյութեր հրապարակում TikTok-ումինչի համար շատերը նրանց սիրավեպ են վերագրումհեղ.)

Դե, մեզ մոտ այդպես է՝ երբ տեսնում են, որ որեւէ աղջիկ ու տղա համատեղ տեսանյութեր են ներկայացնում, սկսում են տարբեր ենթադրություններ անել՝ չմտածելով, որ նրանք կարող եմ, պարզապես, ընկերներ լինել: Ես եւ Դանիելն, ուղղակի, ընկերներ ենք:

Ինչպե՞ս են ընտանիքիդ անդամները վերաբերվում համարձակ կերպարիդ ու տեսանյութերիդ:

Երբեմն՝ բարկանում են, ասում՝ «Հերիք է տատու անես», իսկ ես պատասխանում եմ՝ որտեղ 32 դաջվածք, այնտեղ կարող է լինել նաեւ 40 (ծիծաղում է): Եթե անկեղծ՝ նրանք արդեն համակերպվել են, որ ես այսպիսին եմ: Ես ոչ մեկին վատություն չեմ անում, դեպի կործանում չեմ գնում, ընդամենը զբաղվում եմ այն ամենով, ինչն ինձ դուր է գալիս: Իսկ դաջվածքն իմ ամենասիրելի զբաղմունքն է, երբ բարկանում եմ, նոր դաջվածք եմ անում, ու դա ինձ հանգստացնում է:

Ի՞նչ են քեզ հաճախ ասում փողոցում տեսնելիս:

Հաճախ վախենում են բարձրաձայնել, վատ ռեպլիկներ են փսփսում, բայց լինում է, որ լավ բաներ են մոտենում ու ասում՝ անգամ տատիկներն ու պապիկները (ժպտում է):

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմ մարդիկ:

Հիմնականում՝ հենց Ռուզի:

Երբեւէ փոշմանե՞լ ես TikTok ունենալու ու ավելի հանրային մարդ դառնալու համար:

Չէ, չեմ փոշմանել: Ես ցանկանում էի դառնալ հանրային մարդ, բայց ոչ՝ համաշխարհային մակարդակով, այլ՝ որոշ չափով: Իրականում, այլ ծրագրեր ունեի: Երբ Անգլիայում էի բնակվում, նպատակ ունեի հենց այնտեղ հասնել ճանաչման, բայց այնպես ստացվեց, որ եկա Հայաաստան ու այստեղ որոշակի ճանաչման հասա: Չնայած՝ ի՞նչ իմանաս, միգուցե, մի օր էլ համաշխարհային մասշտաբով հայտնի դառնամ (ծիծաղում է)

Հայ տիկտոկերներից ո՞ւմ ես հետեւում:

Նախկինում շատերին էի հետեւում, բայց նախորդ էջերս ջնջվեցին ու հիմա ավելի քիչ մարդկանց եմ հետեւում: Իմ ամենասիրելի հայ տիկտոկերը Chuchi Shushi-ն է, կնշեմ նաեւ Man-Go-ին, Ella Moon-ին, իսկ ում անունը, որ չնշեցի, թող ինձ ներեն:

Իսկ ո՞ւմ հետ ես մտերիմ:

Տիկտոկերներից չունեմ մտերիմ մարդիկ: Առհասարակ, ես չեմ ուզում ունենալ մտերիմ մարդիկ. բոլորի հետ կարող եմ լավ հարաբերություններ ունենալ, եւ այդքանը: Կարծում եմ՝ այդպես ավելի հեշտ է շատ բաներ ծանր չտանելը…

Ի՞նչ ես ուզում փոխանցել քո կոնտենտով:

Ուզում եմ փոխանցել, որ որքան էլ խոսեն, միեւնույն է՝ ես անելու եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Շատ է եղել, որ ասել են՝ ջնջիր էջդ եւ այլն, բայց ես պարտավորեցնելու եմ հարգել դիմացինի կյանքն ու ունենալ սեփականը՝ չխառնվելով մյուսների կյանքին:

Ինչո՞վ ես զբաղվում՝ բացի TikTok-ից:

Աշխատում եմ (PR մենեջեր եմ), այժմ զբաղվում եմ կար ու ձեւով, օնլայն մարքեթինգի դասընթացներ եմ անցնում եւ աշխատում եմ շուտով երկրից գնալու ուղղությամբ:

Ի՞նչ նպատակներ ունես:

Առաջնահերթ ուզում եմ մեկնել արտերկիր՝ ուսումս շարունակելու, իսկ հետո չգիտեմ՝ կվերադառնամ, թե ոչ: Իհարկե, կայանալուց հետո ցանկություն կունենամ նաեւ ունենալ իմ տունը, ընտանիքը եւ այլն:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն