«Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ». Յուրի Սարկիսյան

«Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ». Յուրի Սարկիսյան

Բանակ Ipress 2021-05-24 11:14:00 381
bjishk-shrjapakum_-IaaZ.jpg

iPress.am-ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապագա բժիշկ Յուրի Սարկիսյանին ռազմաճակատ էր տարել հայրենիքի հանդեպ սերը Յուրի Սարկիսյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ապագա բժիշկը մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին: «ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի գերազանց սովորողներից եմ եղել։ Սովորել եմ, թե ինչպես կարելի է ռազմադաշտային պայմաններում բուժօգնություն ցուցաբերել վիրավոր զինծառայողներին: 2017-2019 թվականներին ժամկետային զինծառայությունն անցկացրել եմ Արցախում՝ «Եղնիկներում»՝ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ:

Զորացրվել եմ 2019-ի հունվարին: 2020-ի հոկտեմբերի 31-ին օնլայն դասի էի, տարածքային զինկոմիսարիատից զանգահարեցին, կանչեցին, ասացին, որ պետք է մեկնեմ առաջնագիծ: Առանց երկմտելու մեկնեցի»,-պատմում է ապագա բժիշկը: Նախ մեկնել են Ստեփանակերտ, նրանց գումարտակն այնուհետև տեղափոխել են Շուշիի մատույցներ՝ Շոշ գյուղի մոտ: «Իրավիճակը չափազանց լարված էր: Ինտենսիվ ծանր մարտեր էին ընթանում: Գիտակցում էինք, որ կյանքի ու մահվան սահմանագծին ենք: Թշնամին գործի էր դրել ծանր հրետանին ու ավիացիան: Ականատես եմ եղել, թե ինչպես է ավիացիոն զինտեխնիկայից արձակված ռումբը ընկնում բնակելի տան վրա ու չի պայթում:

Բազմիցս արկերը ընկել են մեզ շատ մոտ, հրաշքով փրկվել ենք: Ես նշանակվել էի ընդհանուր գումարտակի բուժակ: Մեր վաշտը Հադրութի քաղաքապետի կազմած 70 հոգանոց ջոկատի հետ պահում էր Շոշ գյուղի երկայնքով ամբողջ գիծը: Նոյեմբերի 6-ն էր, ընկանք շրջափակման մեջ, քանի որ հակառակորդի ուժերը գրոհել էին թիկունքից, այդ օրը վեց զոհ տվեցինք: Կապ տվեցին մեզ՝ ասելով, որ վիրավորներ կան:

Այդ օրը թշնամու ուժերը՝ հատուկ ջոկատայիններ, Յաշմա բրիգադի զինծառայողներ և սիրիացի վարձկաններ, մեզնից մի քանի մետր էին հեռու գտնվում: Մերձամարտի ենք բռնվել նրանց հետ, գրպաններս լի էր ավտոմատի փամփուշտներով, անհաշվելի է, թե որքան եմ կրակել: Ակնհայտ էր, որ լավ կազմակերպված էին թշնամու ուժերը, զինված էին գիշերային տեսանելիության միջոցներով: Եղանակն այդ օրերին մառախլապատ էր:

Մեր շտապօգնության մեքենայի վարորդը նոյեմբերի 6-ին վիրավորվեց: Կապ տվեցինք Հադրութի ջոկատին, որ թիկունքային պաշտպանություն ապահովեն: Վիրավորներին առաջնային օգնություն էի ցուցաբերել: Շտապօգնության մեքենան հրետակոծության տակ էր, վիրավորներին գրկած էինք անվտանգ վայր տեղափոխում»,- նշում է Յուրի Սարկիսյանը: «Սպիտակ ջոկատի» մարտիկը պատմում է, որ վիրավորներին տարհանելիս հակառակորդի արձակած գնդակը դիպել է նաև իրեն: «Այդ ժամանակ կրակի խտությունն այնքան մեծ էր, որ թշնամու գնդակները, դիպչելով ծառերին, հետ էին գալիս, խփում նաև տարածքում գտնվողներիս:

Մեր սաղավարտների վրա ամբողջությամբ կրակի հետքեր էին: Գնդակներից մեկն էլ դիպավ ինձ ձորից վիրավորներին հանելիս»,- պատմում է ապագա բժիշկը: Յուրի Սարկիսյանը վիրավորների բուժօգնությունը կազմակերպել է այնպես, որ առավելագույնը արդյունավետ լինի: «Փառք Աստծո, որ բոլոր վիրավորները փրկվեցին: Մարտական բոլոր դիրքերում լարաններ ու պատգարակներ էի բաժանել, որ մինչև մեր հասնելը, իրենք նվազագույնը անեին, քանի որ ամեն րոպեն կարող էր թանկ լինել: Վստահ եմ՝ դրա շնորհիվ նաև հաջողվեց փրկել բոլոր վիրավորների կյանքը»,- ասում է Յուրին:

Հիշում է ամենածանր վիրավորներից Անդրանիկ Սահակյանին, որ արտերկրից վերադարձել, կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Երկու ձեռքն ու երկու ոտքը հրազենային վիրավորում էին ստացել, մեծ քանակի արյուն էր կորցրել: Նրան ևս հաջողվեց փրկել: Ապագա բժիշկը նշում է, որ ռազմաճակատ է մեկնել՝ առանց իր մասին մտածելու: «Հայրս՝ Իվան Սարկիսյանը, որ մասնագիտությամբ մանկաբույժ է, Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Որ ինձ զորակոչեցին, մեծ ոգևորությամբ, հաղթանակի հավատով էի գնում: Թող չափազանցություն չհնչի, բայց ես շատ եմ սիրում հայ ժողովրդին ու հանուն նրա, պատրաստ էի ու հիմա էլ պատրաստ եմ առաջին գծում կանգնելու:

Կարճ ժամանակ ապրել եմ արտերկրում, հայրենիքն ամեն րոպե ձգում էր ինձ: Ազգային ինքնագիտկցությունն իմ մեջ արմատացած է: Հետահայց նայելով՝ չեմ զղջում, որ մեկնել եմ ճակատ: Այնպիսի կայացած, գործարար մարդկանց նաև հանդիպեցի, որ տունն ու ընտանիքը թողած՝ եկել էին անտրտունջ պաշտպանելու հայրենիքը»,- զինակիցներին պատկառանքով է հիշում ապագա բժիշկը: Նա անկեղծանում է, որ ավստրալո-ամերիկյան ռեժիսոր Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» հայտնի ֆիլմը դիտելուց հետո միշտ մտածել է՝ անհրաժեշտության դեպքում կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը՝ իրավիճակից կախված և կռվելու, և պայքարելու վիրավորների կյանքի համար:

44-օրյա պատերազմի օրերին եղել են պահեր, որ հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակներն անցել են Յուրիի գլխավերևով, միլիմետրերի տարբերությամբ հաջողվել է դրանցից խույս տալ: «Երբ նայում էի կռվող տղաներին, մտածում էի Աստված մի արասցե, որ այլևս չտեսնեմ նրանց, այսինքն՝ կյանքի ու մահվան գիտակցումը միշտ կար, որն առաջացնում էր բարդ զգացողություններ, կսկիծ: Այնպիսի տղաներ գնացին՝ Մելքոնը, Արթուրը, Շահենը...բոլորը ազգի նվիրյալներ, մեկը մյուսից պայծառ տղաներ: Նրանք անշահախնդրորեն եկել, դիրք էին պահում»,- նշում է ապագա բժիշկը: Յուրի Սարկիսյանը խոստովանում է, որ եթե կարիք լինի, հիմա էլ պատրաստ է՝ հայրենիքի փրկության համար դուրս գալ պայքարի առաջնագիծ»

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը