Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին (տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-08-18 01:29:00 843
afxan-dead_yWkSn.jpg

Համացանցում տարածվել է շոկային տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է աֆղանստանցի տղամարդու դին քամուց տարուբերվում. մարմինը կպած է շարժվող ինքնաթիռի շասսիին, գրում է Daily Mail-ը: Սա այն հազարավոր աֆղանստանցիներից մեկն էր, որը փորձում էր ամերիկյան ռազմական օդանավի միջոցով փախչել թալիբների վերահսկողության տակ հայտնված Քաբուլից:

Տեսանյութն արվել է C-17 ինքնաթիռի պատուհանից: Ամերիկյան կողմն ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռի արտաքին մասում մարդկային դի է հայտնաբերվել:  Աավելի վաղ համացանցում տարածվել էր ուշագրավ լուսանկար, որում երևում են հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ՝ ամերիկյան բեռնափոխադրող օդանավի սրահում:

Այս մարդիկ փախել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներից, որոնք կիրակի մտել են մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողություն հաստատել երկրի վրա:

Պարբերականը նկատում է, որ այս ընթացքում ԱՄՆ-ն առնվազն երկու C-17-ի թռիչք է իրականացրել Քաբուլից, որտեղ իսկական քաոս է հաստատվել:

Կիրակի եղել է առաջին թռիչքը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17-ը Քաբուլից թռել է դեպի Կատար: Մինչ այն պատրաստվում էր թռիչքի, Աֆղանստանի հարյուրավոր սարսափահար քաղաքացիներ վազել են դեպի ինքնաթիռը, թեքահարթակով բարձրացել և տեղավորվել դրանում:

Defense One-ի ձեռք բերած լուսանկարը ցույց է տալիս, որ նրանք բոլորը նստած են ինքնաթիռի հատակին, որը հարմարեցված է 150 զինվորի հարմարավետ տեղափոխելու համար, բայց կարող է տանել 171 000 ֆունտ բեռ: Այդ պահին ինքնաթիռում ուղևորների ստույգ թիվը եղել է 640, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ:

«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը