Թոքաբո՞րբ, սեպսի՞ս. Երեւանում 29-ամյա ծննդկանի մահվան պատճառն անհայտ է մնում

Թոքաբո՞րբ, սեպսի՞ս. Երեւանում 29-ամյա ծննդկանի մահվան պատճառն անհայտ է մնում

Իրադարձային Ipress 2020-07-04 13:07:00 1914
cnndkan_cUO54.jpg

Հունիսի 9-ին հարազատները վերջին անգամ են խոսել Սաթենիկի հետ: Նա թույլ է եղել, սակայն գիտակից վիճակում, բոլորին ճանաչել է: Նույնիսկ հիշել է, որ մոռացել է շնորհավորել ընկերուհու ծննդյան օրը:

Աղջկա հարազատները հույս ունեին, որ վատագույնն անցյալում է, եւ նա արագ կվերականգնվի: Դրան նախորդել են, ինչպես նկարագրում են Սաթենիկի հարազատներըդժոխքի, դժոխքի 40 օրերը: 29-ամյա Սաթենիկ Աթալյանի վիճակը մերթ լավացել է, մերթ կտրուկ վատացել:

Հաջորդ օրը՝ հունիսի 10-ին, երեխայի ծնվելուց 42 օր անց, Սաթենիկը մահացել է: Իր նորածին դստերը նա այդպես էլ չի տեսել:

Ի՞նչ է տեղի ունեցել Սաթենիկի հետ:      

Սոնան՝ Սաթենիկի մայրը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ծննդաբերության ժամանակ Սաթենիկը մշտապես հաճախել է «Շենգավիթ» ԲԿ կոնսուլտացիաների եւ արել է այն ամենը, ինչ ասել են բժիշկները:

«Վերջին անգամ Սաթենիկը կոնսուլտացիայի է գնացել ապրիլի 20-ին, մի շարք հետազոտություններ է անցել, նաեւ ՈւՁՀ են արել եւ ասել, որ թե՛ ինքը, թե՛ երեխան առողջ են», - պատմեց Սոնան:

Սակայն ապրիլի 29-ին երեկոյան Սաթենիկի վիճակը վատացել է, ճնշումը բարձրացել է մինչեւ 130/80, սրտխառնոց է սկսվել:

Նա միանգամից դիմել է ծննդատուն: Էպիկրիզում գրել են, որ նրա մոտ ախտորոշվել է ծանր պրեէկլամպսիա, լեղաքարային հիվանդություն, քրոնիկ խոլեցիստիտ եւ ալիմենտար պանկրեատիտ: Մինչ այժմ անհասկանալի է, թե արդյոք այդ հիվանդություններից որեւէ մեկը եղել է Սաթենիկի մոտ, թե՝ ոչ:

Մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Հակոբյանը, ով վարել է Սաթենիկի ծննդաբերությունը, որոշել է նույն գիշերը կեսարյան հատում անել: Վիրահատությունը կատարել են ընդհանուր անզգայացմամբ, եւ երեխան ծնվել է հղիության 35-րդ շաբաթում` անհաս:

Արդեն վիրահատությունից հետո պարզվել է, որ Սաթենիկի մոտ թոքերի այտուց է, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշ, սեպսիս եւ սեպտիկ շոկ: Այդ բոլոր ախտորոշումները որեւէ ընդհանրություն չեն ունեցել էպիկրիզում հիվանդանոց ընդունվելու պահին գրվածի հետ:

Սաթենիկի մոտ նաեւ կորոնավիրուս են կասկածել, երկու անգամ թեստ են անցկացրել, սակայն արդյունքները բացասական են եղել:

Մայիսի 1-ի առավոտյան Սաթենիկին ռեանիմոբիլով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ: Այդ ժամանակ նրա ջերմությունը բարձրացել է մինչեւ 40 աստիճան, եւ ոչ մի դեղամիջոցով չի հաջողվել այն իջեցնել: Սաթենիկի վիճակը գնահատվել է շատ ծանր՝ երկկողմանի թոքաբորբ, արյան մեջ ազոտի բարձր մակարդակ, վտանգավոր ցածր զարկերակային ճնշում:

«Աստղիկ»-ի վերակենդանացման բաժանմունքում բուժում են սկսել, եւ մինչեւ մայիսի 10-ը Սաթենիկի վիճակը դանդաղ դեպի լավն է գնացել:

«Կա մի քանի նկար, որտեղ նրան նստեցնում են հաշմանդամի սայլակին… Մենք այնքան էինք ուրախացել: Նույնիսկ ասում էին, որ նրանք կարող են պալատ տեղափոխել», - հիշում են աղջկա հարազատները:

Սակայն մայիսի 10-ից հետո Սաթենիկի վիճակը կտրուկ վատացել է. ճնշումը կրկին ընկել է, ջերմությունը կրկին բարձրացել է մինչեւ վտանգավոր ցուցանիշի: Թե ինչու է նրա վիճակը կտրուկ վատացել, բժիշկներից ոչ ոք չի հասկացել: Ասում էին, որ Սաթենիկի մոտ մանկաբարձական սեպսիս է, որը տեսականորեն կարող է շատ պատճառներ ունենալ: Տասնյակ անալիզներ են անցկացվել, այդ թվում՝ տարատեսակ ինֆեկցիաների, սակայն ոչ մեկի պատասխանը դրական չի եղել:

Մայիսի 12-ին կոնսիլիում է հրավիրվել Երեւանի տարբեր բուժկենտրոններից առաջատար մասնագետների մասնակցությամբ: Քննարկման է դրվել արգանդը հեռացնելու անհրաժեշտության հարցը, չնայած բժիշկները մինչեւ այդ ասում էին, որ արգանդը վիրահատությունից հետո նորմալ վիճակում էր: Հարազատների տվյալներով՝ կոնսիլիումի մասնակիցների կարծիքները տարբեր են եղել. մի մասը պնդել է, որ պետք է հեռացնել արգանդը, մյուս մասը պնդել է, որ դրա կարիքը ընդհանրապես չկա:

Արդյունքում արգանդը որոշել են հեռացնել: Վերակենդանացման բաժնի ղեկավարն ասել է, որ եթե արգանդը չհեռացնեն, ապա ապրելու շանսեր չկան, իսկ եթե հեռացնեն, ապ շանսը 10-15 տոկոս է:

Սաթենիկի վիճակը վիրահատությունից հետո չէր լավանում, բայց բժիշկները պնդում էին, որ արգանդն ամեն դեպքում պետք է հեռացնեին, սակայն հարազատները չէին հասկանում՝ ինչու: Նրանք չգիտեն, թե արդյոք հեռացված օրգանն ուղարկել են հիստոլոգիական հետազոտության, եւ եթե այո, արդյոք դրա մեջ ինչ-որ վարակ է հայտնաբերվել:

Ինչ-որ ժամանակ անց Սաթենիկի վիճակը կրկին դանդաղ լավացել է, եւ մայիսի 25-ին նրան ժամանակավոր տեղափոխել են Երկրորդ հիվանդանոց, որտեղ նրան զննել է նյարդաբան Հովհաննես Մանվելյանը: Բժիշկներն ասել են, որ ամենասարսափելին արդեն անցյալում է, սակայն Սաթենիկը չէր կարողանում շարժել ոտքերը, այդ իսկ պատճառով նյարդաբանի խորհրդատվության եւ հետազոտության կարիք կար:

Նյարդաբանը շատ թանկարժեք դեղ է նշանակել: Հարազատները հույս են ունեցել, որ այդ դեղը կօգնի վերադարձնել աղջկա ոտքերի շարժը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դեղամիջոցը վարակների դեմ պայքարի համար իմունոգլոբուլիններ է պարունակում:

Այդ դեղով բուժումից 3 օր անց Սաթենիկի վիճակը կրկին վատացել է, ջերմությունը կրկին բարձրացել է:

Հունիսի 5-ին Սաթենիկի մոտ ներքին արնահոսություն է տեղի ունեցել․ անոթներից մեկը, որը կարել են արգանդի հեռացումից հետո, պայթել է: Նրան կրկին վիրահատել են՝ արնահոսությունը դադարեցնելու համար:

Օրեր անց, հունիսի 10-ին Սաթենիկը մահացել է:

Աղջկա հարազատները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները դեռ չեն ստացել. արդյո՞ք բժշկական սխալ է տեղի ունեցել կեսարյան հատման ժամանակ, արդյո՞ք սեպսիսի ու վիճակի կտրուկ վատացման պատճառը վարակն էր, ո՞րն է եղել թոքաբորբի եւ սեպսիսի առաջացման պատճառը, ինչո՞ւ են հեռացրել արգանդն ու արդյո՞ք արգանդի մեջ վարակ է հայտնաբերվել: Եթե այո, ինչպես է այն այնտեղ հայտնվել: Հնարավո՞ր է, որ իմունոգլոբուլիններով դեղը վատացրել է Սաթենիկի վիճակն ու հանգեցրել մահվան:

Աղջկա հարազատները հույս ունեն, որ դատաբժշկական փորձաքննությունը ինչ-որ բան կպարզի:

«Մենք ուզում ենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, եւ եթե կոնկրետ մարդիկ մեղավոր են, նրանք պետք է պատժվեն: Սաթենիկին, իհարկե, չենք վերադարձնի, սակայն, հնարավոր է, որ դրանով կպաշտպանենք այլ երիտասարդ կանանց նման ճակատագրից», - ասաց Սաթենիկի մայրը:

Քննչական կոմիտեից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Այժմ կատարվում է նախաքննություն:

«Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - հայտնեցին ՔԿ-ում:    

Поделиться
Класс
Send
img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

img2429_K9Lkb.jpeg

«էս Մարտիրոսի գա՞ռ ա, դե սարերի միսն ուրիշ ա էլի, շատ համով ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

img2428_teu0D.jpeg

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

img2427_fCf00.jpeg

«Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»․ Ալիև

img6650_ek3Ho.jpeg

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն

img2421_WnM7u.jpeg

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

img2855_iyWlG.jpeg

Քիչ առաջ երկրաշարժ եղավ Հայաստանում

img2395_NU_I1.jpeg

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Իրադարձային 13302

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9195

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3090

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1128

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 462

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Քաղաքական 234

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները

Իրադարձային 13302

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9195

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3090

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Հասարակական 1128

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Հասարակական 462

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 417

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 339

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»

Քաղաքական 234

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրավունք 201

Դատախազը հաստատեց. Կկալանավորվեն մեղադրյալները