Արտակարգ. Երևանում քիչ առաջ 3 հոգու գցեցին մեքենայի տակ. մանրամասներ Video

Արտակարգ. Երևանում քիչ առաջ 3 հոգու գցեցին մեքենայի տակ. մանրամասներ Video

Իրադարձային Ipress 2021-05-16 22:23:00 23151
vraert_NLffj.jpg

Shamshyan.com ը գրում է. Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի:

Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սահակ Մկրտչյանն ու նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը:

Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ

: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը