Երևանի կենտրոնում փորձել են սպանել ՀՀԿ ականի որդուն ու նրա ընկերոջը. նոր մանրամասներ հնչած կրակոցներից (Տեսանյութ)

Երևանի կենտրոնում փորձել են սպանել ՀՀԿ ականի որդուն ու նրա ընկերոջը. նոր մանրամասներ հնչած կրակոցներից (Տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-09-24 16:29:00 513
spanwtwn_JNm5y.png

2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան:

Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանի հարակից տարածքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 պարկուճ և 3 գնդակ, արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակ՝ հագուստով, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ ականատես անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը