Ողբերգական դեպք Երևանում

Ողբերգական դեպք Երևանում

Իրադարձային Ipress 2021-05-17 23:50:00 873
depk_EQMgp.png

iPress.am- Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում՝  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հետնամասում անցնող ջրատարը  քաղաքացի է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են  ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանտար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով՝  օղակի հրամանատար Ադրանիկ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության խումբը:  

Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 բժիշկների հերթապահ խումբը՝ բժիշկ Հենրիկ Կյուրեղյանի և բուժքույր Նազիկ Խեչումյանի գլխավորությամբ:  

Փրկարարները  ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ քաղաքացու ընկնելու վայրից մոտ 250 մետր հեռավորության վրա, հոսող ջրատարում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 55-ամյա Գագիկ Դարբինյանի դին: Փրկարարարների կողմից քաղաքացուն դուրս  բերելուց  հետո բժիշկն ու բուժքույրը արձանագրել են նրա մահը:

 Տեղում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի հանձնարարականով ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասի օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա   քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը:

 Ոստիկաններն այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատական բժիշկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ջրահեղձ եղած քաղաքացին իր 2 ընկերների հետ է այցելել նշված վայր և տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու հետ նշված վայրում եղած անձանց ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը