Սարսափելի վթար Հայաստանում․ Ոնց որ ամերիկյան կինո լինի․ 20 մեքենաներից ավել վթարի են ենթարկվել, երկուսը շուռ են եկել

Սարսափելի վթար Հայաստանում․ Ոնց որ ամերիկյան կինո լինի․ 20 մեքենաներից ավել վթարի են ենթարկվել, երկուսը շուռ են եկել

Իրադարձային Ipress 2022-02-05 20:18:00 810
vtar_n9Lt7.jpg

Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։     Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Այդ 1 կմ-անոց ճանապարհին վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ուժեղացված ծառայություն են կատարում ավագ տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանը, Լևոն Զազյանը, Աշոտ Մխիթարյանն ու Արմեն Վերդյանը։ 

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։ Վերջիններիս կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։  Վթարի մեջ հայտնված վարորդները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամբողջ ճանապարհը մերկասառույց էր, հայելի։ Ոչ աղ էր լցված, ոչ ավազ։ Դրա համար էլ 20-ից ավելի ավտոմեքենաներ բախվեցին իրար։ Մի քանի ավտոմեքենաներ նույնիսկ չսպասեցին ԱՊՊԱ-ին։

Իրենց ուժերով դարձի բերեցին մեքենաները ու քարշակներով տեղափոխեցին։ Եթե ճանապարհը սպասարկող կազմակերպությունը ժամանակին կատարեր աղ ու ավազով մշակման աշխատանքներ, այս բարձիթողի վիճակը չէր լինի։ Վթարից 1,5 ժամ հետո նոր բարեհաճեցին իրենց գործը անեն։ Հարցրեցինք, թե ովքեր եք, ասացին՝ Կոտայքի ճանշինն է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված ավտոմեքենաներն են Mercedes-ներ, Nissan-ներ, Opel-ներ, Mitsubishi-ներ և այլն։   
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը