Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա զոհ

Սպանություն Առինջ գյուղի «Ծիրանի այգի» ռեստորանում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի. կա զոհ

Իրադարձային Ipress 2021-02-07 11:20:00 4575
gbb_flWEJ.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը  23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:

Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ  բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:  

 «Ծիրանի այգի» ռեստորանային  համալիր են մեկնել  ոստիկնության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ,  23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին   ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք  է ստացել նաև   Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը:

Հազշվի առնելով հանցագործոթւյան վտանգավորության  աստիճանը, ժամանել է նաև   Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

 Փաստի առթվ Կոտայքի մարզային  քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և  Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ:

Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ  Հայկ Հակոբյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը