Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է

Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է

Իրադարձային Ipress 2020-09-08 16:06:00 6294
xashtarak_mDTbj.jpg

ArmDaily.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը երեկ մահացել է։ Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնեց, որ երեկ մահվան դեպք է գրանցվել. «Երեկ «Սևանի» ԲԿ-ում կնոջ մահվան դեպք է գրանցվել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց «Սևանի» հոգեբուժարանից»։ 

Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, արդյոք ճի՞շտ է մեր այն տեղեկությունը, որ կնոջ մահվան պատճառը դեղորայքը կամ դրանց բացակայությունն է եղել՝ Էլիզբարյանը պատասխանեց. «Նախաքննությունը կպարզի մահվան պատճառը, ես մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մահը դեղերից չի եղել»։

Նա նաև նշեց, որ կինը մի շարք խնդիրներ է ունեցել՝ չմանրամասներով, թե խոսքն ինչի մասին է։ 

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանից, ով նշեց, որ հոգեբուժարանում մահվան որևէ դեպք չի գրանցվել, սակայն այլ հարցերի հրաժարվեց պատասխանել, նշելով, որ դիմենք Առողջապահության նախարարություն։ 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սևան»-ի հոգեբուժարանում մահվան դեպք չի գրանցվել, մահվան դեպք գրանցվել է «Սևան» ԲԿ-ում, սակայն չի կարող նույնացնել։

Ոստիկանությունից էլ ArmDaily.am-ին հայտնեցին, որ երեկ «Սևանի» ԲԿ-ից քաղաքացու մահվան վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանության Սևանի բաժնում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։

6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։

Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը