WarGonzo-ն նոր տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից

WarGonzo-ն նոր տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից

Բանակ Ipress 2020-11-10 15:29:00 6762
vargonzo-susi_WF-01.png

Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել Լեռնային Ղարաբաղից:

Տեսանյութի սկզբում լրագրողը ցուցադրում է Շուշին ու դրա շրջակայքը հեռվից:

«Սա Շուշին է և առաջնագիծը ներկա պահին»,-սկսել է լրագրողը:

«Քաղաքի մեծ մասը իսկապես ղեկավարում են Ադրբեջանի զինված ուժերը: Այստեղ, վերջին հարձակմանը, ինչպես ասում են տղաները, նետվել են մեկ բրիգադի չափով մարդիկ: Սակայն կարևոր է հասկանալ, որ Արցախի ռազմական ստորաբաժանումների մի մասը նույնպես գտնվում է Շուշիի տարբեր հատվածներում: Այստեղից խաչ է երևում, որի տակ տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի  ավելի քան 100 մարտիկներ: Աջ ձեռքիս ուղղությամբ երևում է բանտը, դա ամրոցի մի մաս է, որտեղ նույնպես գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը»,-բացատրել է Պեգովը:

Նա նշել է նաև, որ քաղաքը ծանր հրետանային հարվածներ է ստացել, վնասվել են գազի ենթակառուցվածքները:

«Բոլորը լուրեր են սպասում Գորիսից, որին արդեն մոտեցել է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը: Ամենայն հավանականությամբ այն պետք է հասնի առնվազն մինչև Շուշի, այստեղ դիրքեր ստեղծի, որոնք պետք է ապահովեն հրադադարի ռեժիմը: Այժմ կարող եմ հաստատել, որ տարածքում լռություն է, այստեղ գալու ընթացքում որևէ կրակոց չեմ լսել: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ կան մարդիկ, որոնք չեն լքել քաղաքը, գտնվում են Շուշիի տարբեր թաղամասերում»,-եզրափակել է իր խոսքը ռուս լրագրողը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերե:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը