WarGonzo-ն և Պեգովը հրատապ տեղեկացնում են․․

WarGonzo-ն և Պեգովը հրատապ տեղեկացնում են․․

Իրադարձային Ipress 2021-01-22 13:53:00 11778
wargonzo-pegov_nwfeK.jpg

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հա-բերթյուրք» լրատվական գործակալությունը:

Ըստ Ռազմինֆո-ի՝ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:

Իր հերթին, ռուս ռազմական լրագրով Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն էլ հրատապ լուրի ներքո տեղեկացնում է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի սահմանին հարձակողական զորավարժություններ կանցկացնեն՝ Կարսում, և բացի հարձակողական վարժանքներին նաև նրանք օդային-դեսանտային փորձարկումներ են իրականացնելու:

Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանին ուղղված սպառնալիքները՝ չի կարելի թուրք-ադրբեջանական զորավարժություններին վերաբերել որպես սովորական մի իրադարձություն: Սա հստակ ուղերձ է ուղղված թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական կողմին, որ ցանկացած պահի կարող է բռնկվել պատերազմ:Նման ցանկությունների ունենալու համար կան այլ հիմքեր ևս․Անցյալ շաբաթ Իսլամաբադում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ հանդիպեցին։ Արցախում պատերազմի ընթացքում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի ներգրավված էին նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Այսինքն, Պակիստանը մի երկիր է, որը հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի, այսինքն՝ Հայաստանի թշնամի պետություն է:

Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։ Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստանում ստացած կրթության վերաբերյալ։

Այս մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է՝ Բաքվում ընդունելով պակիստանցի զինվորական գործչին։Մուջահիդ Անվար Խանը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական և պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը։

Քննարկվել է նաև ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։ Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։

Հայաստանի Հանրապետությունը չճանաչող աշխարհի միակ երկիրը՝ Պակիստանի հետ թուրք-ադրբեջանական դաշինքն էլ իր հերթին հստակ սպառնալիք է:

Ու այս ֆոնին՝ ուղղակի ապշեցուցիչ է, թե առհասարակ, ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում, ինչով են զբաղված իշխանություններն ու ընդդիմությունը, ինչ թեմաներ են քննարկում, երբ հնարավոր նոր պատերազմը Հայաստանի սահմաններին շատ մոտ է: 

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»