VTB բանկը պարզաբանել է՝ ինչու է հաշիվներից գումարներ պակասել

VTB բանկը պարզաբանել է՝ ինչու է հաշիվներից գումարներ պակասել

Տնտեսական Ipress 2022-04-12 22:24:00 1590
vtb-bank_ckQcE.jpg

MediaHub.am-ը դեռևս մարտի սկզբին ահազանգ էր ստացել VTB բանկի հաճախորդներից, որ իրենց բանկային քարտերից մեծ գումարներ են պակասել, անգամ հաշիվներին գերածախս կա։ Իսկ մեր զրուցակիցներից Ալլա Զատիկյանն էլ նշել էր, որ իր հաշվից ավելի քան 172 հազար դրամ գերածախս է եղել։ Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք VTB բանկի մամուլի ծառայություն` խնդրելով պարզաաբանել իրավիճակը

Ի պատասխան մեր հարցմանը` VTB բանկից պատասխանել են․ «Հայտնում ենք, որ ժամանակավոր տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ անհամապատասխանություն է եղել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ որոշ հաճախորդների քարտային հաշիվների փաստացի և այդ պահին արտացոլվող մնացորդների միջև, ինչի արդյունքում հաճախորդները հնարավորություն են ունեցել օգտագործելու ավելի դրամական միջոցներ, քան փաստացի առկա են եղել իրենց հաշիվներին:

Արդյունքում առաջացել է գերածախս, որը մարվել է հաճախորդի հաշվին հետագայում մուտքագրված դրամական միջոցներից կամ նման մուտքերի բացակայության պարագայում ձևակերպվել է որպես հաճախորդի պարտք Բանկի հանդեպ»:

Բանկից նաև հայտնել էին, որ հաճախորդների կողմից օգտագործված, սակայն փաստացի վերջիններիս չպատկանող գումարները, ենթակա են վճարման հաճախորդների կողմից: Օգտագործված գումարի նկատմամբ հաշվեգրված տույժերն ու տուգանքները Բանկի կողմից սրբագրվում են և մարվում :

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը նաև հաճախորդներին խնդրել է անձնական խնդիրների առկայության դեպքում կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ՝ 87-87 հեռախոսահամարով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը