VTB բանկը պարզաբանել է իր մոտ եղած վարկերը «Արդշինբանկ» տեղափոխելու նպատակը

VTB բանկը պարզաբանել է իր մոտ եղած վարկերը «Արդշինբանկ» տեղափոխելու նպատակը

Տնտեսական Ipress 2022-03-30 19:10:00 3291
vtb-ardshin_PUof-.jpg

ՎՏԲ-Հայաստան Բանկը  թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում ​​ համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում, շարունակում է մատուցել ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները և կատարում է բոլոր պարտավորությունները հաճախորդների և գործընկերների նկատմամբ: Բանկը շարունակում է աշխատել հաճախորդների հետ և ընդլայնում է իր ներկայությունը հանրապետության բանկային շուկայի առանցքային ոլորտներում: Ավելի քան 3 հազ․ ընկերությունների աշխատակիցներ ստանում են աշխատավարձ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով, ինչի շնորհիվ օգտվում են Բանկի հիմնական մանրածախ պրոդուկտներից արտոնյալ պայմաններով:

Սպառողական վարկավորման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է երկրի ավելի քան 600 մանրածախ վաճառքի կետերի հետ:Բանկն ընդլայնում է համագործակցությունն ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ, ինչի շնորհիվ վարկառուները ստանում են հատուկ պայմաններ վարկով բնակարաններ և ավտոմեքենաներ ձեռք բերելիս: ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների կողմից առավել պահանջված վարկատեսակներից է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը, որի շրջանակներում Բանկը շահավետ առաջարկներ է մշակում հաճախորդների այդ խմբի համար:  

«Այժմ Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրներն են բիզնես գործընթացների օպտիմալացումը և հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել մանրածախ վարկային պորտֆելի մի մասը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ: Այս նորարարության շրջանակներում Բանկը նախատեսում է թողարկել բարձր տեխնոլոգիական գործիքներ, ներգրավել հաճախորդների նոր սեգմենտներ և ամրապնդել իր մրցակցային դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատանքներ է տանում «Мир» и UnionPay» վճարային քարտերի թողարկման ուղղությամբ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ  Իվան Տելեգինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից փոխանցված ֆիզիկական անձանց  վարկային պայմանագրերի մասով վճարումների ընդունումը և ամբողջական սպասարկումը 2022թ․ մարտի 28-ից կիրականացվի Արդշինբանկում։ Բանկի հաճախորդները, ում պայմանագրերը կտեղափոխվեն Արդշինբանկ, կտեղեկացվեն տեղափոխման գործընթացի վերաբերյալ SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով: Պայմանագրով սահմանված պայմանները, ներառյալ տոկոսադրույքը, վարկի ժամկետը և վարկի այլ հիմնական պայմանները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար մնում են անփոփոխ  և պահպանում են իրենց իրավական ուժը:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը