Ողբերգական ավտովթար. 16-ամյա տղան մահացել է. ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար. 16-ամյա տղան մահացել է. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-07-30 14:09:00 3612
voxbergakan_EVrxP.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 29-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Հ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 28-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Այդ օրը, ժամը 22։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Գևորգ Հ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, իսկ Գևորգ Հ-ն սովորում էր Էջմիածին քաղաքի թիվ 10 ավագ դպրոցի 11-րդ դասարանում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը