Վրաստանի ցամաքային սահմանները հատելու համար ինչ պայմաններ են սահմանվել

Վրաստանի ցամաքային սահմանները հատելու համար ինչ պայմաններ են սահմանվել

Իրադարձային Ipress 2021-12-01 18:21:00 1593
vrastani-sahman_q3OHu.jpg

Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ինչպես հաղորդում է jnews.ge-ին, ըստ այդմ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է  Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։

Վրաստանի քաղաքացին, որն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, կարող է Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացած նպատակով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով։ Ցանկացած պատվաստանյութ թույլատրվում է։

Իսկ այն անձինք, որոնք պատվաստված չեն, ապա անպայման սահմանը հատելիս պետք է ունենան մեկնելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ PCR թեստի վկայականը չի պահանջվում մինչև 7 (6 տարի, 11 ամիս և 29 օր) տարեկան անչափահասների համար:

PCR թեստի բացակայության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի իր հաշվին թեստավորում անցկացնել ՀՀ թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանային անցակետերում։ Քաղաքացիները կարող են հատել ինչպես Նինոծմինդա-Բավրա, այնպես էլ Սադախլո-Բագրատաշենի անցակետերը։ Անցակետերը աշխատում են առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Համավարակի ժամանակ Վրաստանի քաղաքացիների՝ Թուրքիայի Հանրապետություն մուտքի պայմաններն են՝

Վրաստանի քաղաքացին ցանկացած նպատակով կարող է մեկնել Թուրքիայի Հանրապետություն։

Սահմանը հատելիս պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերից մեկը`

Covid-պատվաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ (պատվաստանյութի վերջին դեղաչափից 14 օր հետո)

  • Վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19 վարակը հաստատող փաստաթուղթ (6 ամիսը հաշվվում է առաջին դրական PCR թեստի օրվանից 28 օր հետո) և
  • Մեկնումից առաջ վերջին 48 ժամվա ընթացքում կատարված արագ թեստավորման կամ 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստավորման բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ (պարտադիր է 6 տարեկանից):

 

Քաղաքացիները կարող են գնալ Թուրքիա ցամաքային անցակետի Սարփիի սահմանով, առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար գործում են հետևյալ պայմանները՝

Քովիդից պատվաստված անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս այլ փաստաթղթեր պետք չեն, բավարար է Covid-անձնագիրը:

Մնացած քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Թեստի արդյունքների ներկայացումը պարտադիր է 8 տարեկանից։

Ստեփանծմինդա-Լարս սահմանը աշխատում է առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Սույն կանոնակարգը չի տարածվում տարանցիկ ուղևորների և անձնակազմի անդամների վրա:

Հատկանշական է, որ ճանապարհորդության կանոններում կարող են փոփոխություններ մտցվել՝ համաճարակի իրավիճակից ելնելով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը