Սարսափելի ողբերգական դեպք Հայաստանում

Սարսափելի ողբերգական դեպք Հայաստանում

Իրադարձային Ipress 2021-06-04 15:20:00 654
voxbergutyun_UZ8Fj.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 8-ամյա Օդիսսեյ Պավլովինը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 28-ին, Մասիսի բժշկական կենտրոնից։ Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Լյուդվիգ Մայիլյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի էր ենթարկել Օդիսսեյին։  

Վարորդը փախուստի չի դիմել և ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը