Ողբերգական դեպք Արարատի մարզում

Ողբերգական դեպք Արարատի մարզում

Իրադարձային Ipress 2021-04-08 11:48:00 855
vtar-ararat_cjLBP.jpg

iPress.am-Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 00։20-ի սահմաններում Նշավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով 585 կմ 9 ՊԿ Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Ոսկանյանի կողմից վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ն. Հովհաննիսյանը տեղում մահացել է։

 Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։  

Մարզի դատախազ Ա. Չիչոյանի հանձնարարականով վթարով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Daewoo-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի, իսկ Ա. Ոսկանյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը