Հրապարակվել է սարսափելի ողբերգական վթարի տեսանյութը

Հրապարակվել է սարսափելի ողբերգական վթարի տեսանյութը

Իրադարձային Ipress 2021-06-11 14:39:00 1617
vtar-vogbergakan_cAS9O.png

iPress.am- 2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ և ավտոմեքենայում գտնված անձանց հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հանգամանքները, ականատես վկաների առկայությունը պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը