Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-04-04 18:48:00 633
haytnabervel-e-di_478sP.jpg

iPress.am-Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 14:30-ի  սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail,  Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարները,  Արտաշատի հիվանդանոցի բժիշկների  կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի,   դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը   մահացել է:  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գարիկ Թառոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են  ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության  բաժանմունքի ավագ օպերլիազոր Մարտին Խաչատրյանի գլխավորությամբ, որպեսզի քննչական խումբը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:

Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի ոստկանապետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը պարզում են վարորդների,  մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Nissan X-Trail-ը, Nissan Bluebird-ն ու 06-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը