Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր ու վիրավորներ.ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր ու վիրավորներ.ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-06-14 11:15:00 1236
vtar_ktb7k.jpg

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ս. Առաքելյանը, մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 63-ամյա Անդրանիկ Մարկոսյանը, 53-ամյա Անահիտ Առաքելյանը և 47-ամյա Արտակ Մարտոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին քաղաքացիներն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Մելոյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Գառնիկ Մաթևոսյանի, և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի համայնքային ոստիկանության տեսուչ Լեռնիկ Գրիգորյանն ու նույն բաժանմունքի ՊՊԾ խմբի ոստիկան Արայիկ Հովհաննիսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեվավարող Վ. Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Մարտոյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ամբողջական տվյալները: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը