Դիակը փողոցում է մնացել. դաժան ու սարսափելի ողբերգական դեպք Երևանի կենտրոնում

Դիակը փողոցում է մնացել. դաժան ու սարսափելի ողբերգական դեպք Երևանի կենտրոնում

Իրադարձային Ipress 2021-12-26 00:43:00 2841
vraert_wb6L7.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ե-ն՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի արձանագրել է հետիոտնի մահը:

Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:   Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Այս պահին նույն վաշտի ավագ պարեկներ Հայկ Հովսեփյանն ու Մհեր Հակոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:   Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային  ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը