Ողբերգական ավտովթար, վարորդը, ով պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծի ամենաթեժ կետերում, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ դին հայտնաբերել են փրկարարները․ ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար, վարորդը, ով պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծի ամենաթեժ կետերում, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ դին հայտնաբերել են փրկարարները․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-12-02 11:31:00 5139
voxbergakan-vtar_g0hBE.jpg

Երեկ, դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Գևորգյանը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մահացածը օրեր առաջ է Արցախի Հանրապետությունից վերադարձել Երևան, որտեղ որպես կամավոր իր եղբոր հետ մասնակցել է թուրք-ադրբեջանական այնուհետև՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարին, և իր զինակից-կամավորական ընկերների ու զինվորների հետ պատերազմի առաջին օրվանից կռիվ է տվել հրոսակների դեմ, ամենաթեժ կետերում։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը