«Այս անգամ ոստիկանություն հրավիրելու պատճառը դերասանուհի Ալինա Բոզն էր». Վազգեն Սաղաթելյան

«Այս անգամ ոստիկանություն հրավիրելու պատճառը դերասանուհի Ալինա Բոզն էր». Վազգեն Սաղաթելյան

Իրադարձային Ipress 2021-12-07 22:44:00 1047
alina_GZBHU.jpg

«Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Երեկ հրավիրվել էի ոստիկանություն` գրառումներիցս մեկի վերաբերյալ բացատրություն տալու նպատակով: Հետս տարել էի Իվ Գանդոնի ստեղծագործություններից մեկը` ենթադրելով, որ հրավերս կապված է ֆրանսիական գրականության հետ:

Այս անգամ, սակայն, պարզվեց, որ հրավերի պատճառ էր հանդիսացել թուրք-ռուսական դերասանուհի Ալինա Բոզը: Ինչևէ, ներկայացրեցի իրողությունն ավագ օպերին (որն ի դեպ արդեն 2-րդ անգամ պատշաճ մակարդակի իրավապահի վարքագիծ է ցուցաբերում), սկսեցի գրել բացատրությունը, մեկ էլ դուռը բացվեց, ֆռացի, տեսնեմ քաղաքացիական հագուստով երկու տղամարդ է կանգնած: Մեկ էլ էս երկուսից մեկը, թե բա՝ «ոտքի հըլը»:

Նայում եմ` օպերը առանց այդ էլ ոտքի է, սենյակում ուրիշ մարդ չկա, մեջս խորը կասկած մտավ, որ հնարավոր է իմ հետ է: Ասում եմ՝ «ո՞վ ոտքի»: Ինչ-որ խառնաշփոթ է սկսվում, ավագ օպերը դուրս է գալիս, հետո ներս են մտնում բոլորով ու այդ երկու տղամարդկացից մեկը` չկարողանալով ձայնի ելևէջներում թաքցնել սեփական անուն ազգանունի հանդեպ հպարտությունը, որոշեց տեղեկացնել ինձ. «Անունս Զորիկ է, ազգանունս` Ավդիշոև, ստեղի միլպետն եմ»:

Դե, ես էլ զգալիորեն զիջող, բայց ամեն դեպքում հպարտության որոշակի տարրեր պարունակող ձայնով ասում եմ Վազգեն Սաղաթելյան: Զորիկը շարունակում է` նայելով վրաս այնպես, ինչպես ես նայում եմ լոբու վրա, այն է` զզվանքով. «Էդ ի՞նչ գրառումներ ես անում է ըտեղ»:

Դե, ասում եմ, տարբեր գրառումներ, որոնք են հատկապես ձեզ հետաքրքում: Ինչպես հասկացա, կոնկրետ հավանած գրառում չուներ, կամ գուցե բոլորն էր հավանում ու դժվարանում էր առանձնացնել դրանցից որևէ մեկը: «Դու հասկանու՞մ ես, որ քեզ սրա համար պատասխանատվության ենք ենթարկելու»,- շարունակեց Զորիկը:

Դե հա, ասում եմ, եկել եմ, որ ենթարկեք, կակ բը: Մի խոսքով, հանձնարարեց ավագ օպերին գրել, ոնց որ կա ու գնաց: Չհասցրեցի հարցնել, բայց քանի որ գիտեմ, որ կարդում է ինձ, այստեղ հարցնեմ, մյուս գնալուցս գուցե պատասխանի:

Պարոն Ավդիշոև, թույլ տվեք հետաքրքրվել, նախույա՞ ես պետք ա ոտքի կանգնեմ բլյաձ Ձեր` ներս մտնելուց, դատավո՞ր եք աշխատում համատեղությամբ, թե՞ ուղղակի մի փոքր խույվորել եք Ձեր սրընթաց կարիերային աճից:

Հ.Գ. Ու մեկ էլ, Զորիկ, խորհուրդ կտամ չմոռանալ, որ մեր օրերում բացատրություն տվողն ու վերցնողը հաճախակի փոխվում են տեղերով, իսկ ես սենց բաների վրա ունեմ պիզդեց լավ հիշողություն: Մինչ հանդիպում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը