Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին

Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին

Իրավունք Ipress 2021-03-02 21:07:00 1641
bg_LhRd-.jpg

iPress.am-Մարտի 2-ին համացանցում տարածված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին «Arsen Shur Karapetyan» օգտատիրոջ կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքներով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով։

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով հստակ սահմանված են այն տվյալները, այդ թվում՝ ծննդյան վայրը, որոնք պետք է անձնագիրը պարունակի։

Յուրաքանչյուր դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող փաստաթղթում (ծննդյան վկայական, օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթ)։

Ուստի եթե անձը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ձեռք է բերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որում ծննդավայրը նշված է «Ադրբեջանի ԽՍՀ», ապա նրա ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է «Ադրբեջան»։ Հարցին՝ ինչու «Ադրբեջան», ոչ թե «Ադրբեջանի ԽՍՀ», պարզաբանենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։

Այդ չափանիշներով նախկին միութենական երկրների մասով գրելաձև առկա չէ և այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի։ Այս իսկ պատճառով մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ չափանիշներին համապատասխան․ օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Ադրբեջան և այլն։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն