iPress.am- «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, այսօր 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է «Հետք» օնլայն պարբերականը։ Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն։
