Որտեղից և ինչպես կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին

Որտեղից և ինչպես կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին

Տնտեսական Ipress 2020-09-11 12:13:00 2223
vark_iupF3.jpg

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ դուք կարող եք տեղեկանալ Ձեր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝   ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից,

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝ Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ' 522 419ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:

  Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից:

Դուք իրավունք ունեք

Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:  

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը' վարկային զեկույց ստանալու դիմումը  

Ձեր անձնագիրը և դրա պատճենը,

Ձեր սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր),

Ձեր անունից այլ անձի ներկայանալու դեպքում' Լիազորագիր' տրված

Ձեր կողմից (նոտարական վավերացմամբ) Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը,Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:  

Բացի Ձեզնից Ձեր վարկային պատմության մասին կարող է տեղեկանալ փաստացի կամ հնարավոր պարտատերեը, որոնք ունեն Ձեր նկատմամբ դրամական պահանջներ, ինչպեսև Ձեր գործատուն։

Ուշադրություն․ Ձեր վարկային զեկույցը տրամադրվում է նշված անձանց միայն Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում:   Հավելենք, որ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի «վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն» («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11):

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը