Զարհուրելի սպանություն Լոռու մարզում. որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

Զարհուրելի սպանություն Լոռու մարզում. որդին սպանել է մորը, այնուհետև մարմինը կացնով ու դանակով մասնատել, լցրել աղբամանն ու այրել

Իրադարձային Ipress 2020-07-20 13:03:00 4941
spanutyun-1_QhAV1.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի 6-րդ շենքի բնակարաններից մեկի ներսում արնանման հետքեր են և հնարավոր է՝ տեղի է ունեցել կամ վիճաբանություն կամ սպանություն։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ, վարչության պետ Հովհաննիսյանի, ավագ քննիչ Այվազյանի գլխավորությամբ ժամանելով նշված բնակարան՝ այնտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ օրեր առաջ նշված տան բնակիչ՝ 58-ամյա Կամո Պ-ն սպանել է իր մորը, այնուհետև կացնով և դանակով մասնատել նրան, մարմինը լցրել պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տանից տեղափոխել է և աղբամանի մեջ այրել մարմնի մասերը։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքները, իսկ մայրասպան Կամո Պ-ն ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս նախկինում եղել է դատապարտված։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը