Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈ

Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-03-27 18:00:00 6150
vtar-voghbergakan_YPa5i.jpg

iPress.am-Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տաածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակիշի  բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղևորն է եղել։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը