Ողբերգական ավտովթար Երևանում. մեքենայի վարորդը դիմել է փախուստի. կա զոհ

Ողբերգական ավտովթար Երևանում. մեքենայի վարորդը դիմել է փախուստի. կա զոհ

Իրադարձային Ipress 2020-11-22 12:29:00 1086
tgggg_dgpHM.jpg

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է փախուստի դիմած ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ և Վ. Էվինյանն ու Գ. Ամիրխանյանը ինչ-որ հետքեր պարզելու համար գնացել էին այդ ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերված դետալները Range Rover-ի են:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է, որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն ճիվաղը դիմել է փախուստի:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը