Ողբերգական վրաերթից տուժածները եղբայրներ էին. մանրամասներ

Ողբերգական վրաերթից տուժածները եղբայրներ էին. մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-12-28 20:04:00 1287
ngll_FJqOL.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երևանում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երեխայի և նրա վիրավոր եղբոր ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչներ, 8-ամյա Նարեկ Ա.-ն, և 9-ամյա Ալեքս Ա.-ն:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Ալեքս Ա.-ն գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Մուրադյանը:

Դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չէր դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել էր հիվանդանոց, և ճանապարհին, նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել էր այդ ավտոմեքենան՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել էր, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում էին:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը